Մարդիկ, ովքեր քնում են օրական 6 ժամից պակաս, ենթարկված են մրսելու ռիսկին առավել, քան նրանք, ովքեր քնում են 7 և ավելի ժամ։ Այս մասին ասվում է Sleep ամսագրում։
Փիթսբուրգի Քարնեգի-Մելոնի համալսարանի պրոֆեսոր Շելդոն Քոենի և նրա գործընկերների անցկացրած հետազոտությանը մասնակցել է 18-55 տարեկան 164 առողջ մարդ։
Արդյունքում պարզվել է, որ 6 ժամից քիչ քնողների մոտ քառակի մեծ է մրսելու և հիվանդանալու ռիսկը։