«Օրլանդո Սիթի»-ի կիսապաշտպան Կական, ում Դունգան հրավիրել է Բրազիլիայի հավաքական՝ մասնակցելու Կոստա-Ռիկայի ընտրանու հետ ընկերական խաղին, հուսով է, որ կմասնակցի «Մունդիալ-2018»-ի ընտրական փուլին։
«Կարծում եմ՝ իմ փորձով կարող եմ օգնել Բրազիլիայի հավաքականին։ Հավաքականի հրավերը յուրահատուկ է ինձ համար։ Չգիտեմ՝ ինչ ծրագրեր ունի Դունգան, բայց ես արժանի եմ խաղալ Բրազիլիայի հավաքականում»,- հայտարարել է Կական։
Հիշեցնենք, որ Կական Բրազիլիայի հավաքականում վերջին անգամ հանդես է եկել 2014թ․ հոկտեմբերին։