Georgia Online-ի փոխանցմամբ՝ մեկնարկել է ԵՄ-ի հետ համապարփակ ու խոր ազատ առևտրի մասին բանակցությունների առաջին փուլը։ Եվրոպացի փորձագետները հանդիպումներ են ունենալու տարբեր նախարարությունների ներկայացուցիչների հետ, ինչը կտևի մինչև սեպտեմբերի 4-ը։
Համաձայնագրի ստորագրման արդյունքում Վրաստանի համար կբացվեն չորս երկրների՝ Շվեյցարիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի ու Լիխտենշտեյնի շուկաները։ Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Միխայիլ Ջանելիձեն հայտարարել է. «Մենք ենթադրում ենք, որ բանակցությունները կավարտվեն 4 փուլի շրջանակում։
Նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ կատարված են, և կարծում ենք, որ կարող ենք մեկ տարում ավարտել բանակցային գործընթացը։ Դա Վրաստանի համար կնշանակի նոր շուկաների բացում»։