Friday, 19 04 2024
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»

Բազմաթիվ համայնքներում ոչ միայն առաջին դասարանցիներ չկան, այլև առհասարակ՝ դպրոցներ

Մինչ երևանյան որոշ «էլիտար» դպրոցներ կազմակերպում են 2-3 հերթով ուսուցում, այդ դպրոցներ ընդունելությունը դարձել է ծանոթ-բարեկամով, մարզային մի շարք դպրոցներ այսօր իրենց դռները չեն բացել առաջին դասարանցիների առաջ: Որոշ համայնքների դպրոցների դռներն էլ, արդեն մի քանի տարի է, առհասարակ չեն բացվել:

Եվ որքան էլ տարօրինակ է, այս խնդիրն անտեսվում է պետական պաշտոնյաների, կրթության ոլորտի պատասխանատուների կողմից, և բոլորը, ժպիտը դեմքներին, միայն ազդարարում են նոր ուսումնական տարվա սկիզբը, շնորհավորում միմյանց, խոսում նորամուծությունների մասին, ազգային երգ ու պարի ծրագրի ներդրման մասին:

Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ևս երեկ արձանագրեց, որ սեպտեմբերի 1-ին Հայաստանի բոլոր դպրոցների դռները կբացի 40 հազար առաջին դասարանցի, և ուրախությամբ հավելեց, որ ընդունելության այդ թիվը նախորդ տարվա համեմատ 2 հազարով աճել է: Սակայն ոչ մի խոսք այն մասին, որ առաջին դասարանցիներ ու առհասարակ դպրոցներ չկան, օրինակ, Վայոց Ձորի Փոռ համայնքում, Սյունիքի մարզի Շրվենանց, Տավրուս համայնքներում, Շիրակի մարզի մի շարք համայնքներում՝ Կաքավասար, Բաշգյուղ, Սարապատ, Փոքր Սարիար, Լեռնագյուղ և այլն, Արագածոտնի մարզի Դպրեվանք, Օթևան և այլ համայնքներում:

Վայոց ձորի Փոռ համայնքի գյուղապետ Մեսրոպ Բադալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ցավով նշեց, որ արդեն 3-րդ տարին է՝ փոռեցիները չգիտեն՝ ինչ բան է դպրոցը: Դպրոցի դռները կողպված են, եղած աշակերտներն էլ հաճախում են հարակից Ազատեկ գյուղ: «Արդեն 3-րդ տարին է՝ մենք չգիտենք՝ ինչ բան է սեպտեմբերի 1-ը. դպրոց աշակերտ չի հաճախում, դպրոցի դռներն էլ կողպված են ժամանակավոր, երբ աշակերտ լինի, այդ ժամանակ էլ կբացվեն դպրոցի դռները: Տխուր պատկեր է»,- ասաց համայնքապետ Մեսրոպ Բադալյանը:

Նրա խոսքով՝ տևական ժամանակ իրենց համայքնի դպրոցը եղել է տարրական, որը նույնպես բավարարել է իրենց, բայց հիմա դա էլ չկա, քանի որ կառավարությունից պատճառաբանում են, որ չունեն այնքան ֆինանսավորում, որ դպրոցը պահեն, ուսուցիչների թվով ֆինանսավորում ապահովեն: «Բայց, օրինակ, 1-2 առաջին դասարանցի կա, 1 հոգի՝ 3-րդ դասարանցի, 2-ը՝ 8-րդ դասարանցի, բայց նրանց ուսուցիչներ են պետք դասավանդելու համար, իսկ կառավարությունը մանկավարժներ պահելու համար գումար չի տալիս: Այդ գումարը տալիս է Ազատեկ համայնքին, աշակերտները գնում են այդ դպրոց ու գալիս են տուն»,-հավելեց համայնքապետը:

Մեսրոպ Բադալյանն ասաց, որ այս հարցը բազմիցս քննարկել է մարզպետի հետ, կրթության ոլորտի պատասխանատուների հետ, բայց նույն պատասխանն է հնչում՝ աշակերտների թիվը չի բավականացնում:

Համայնքապետը չցանկացավ ասել, թե կոնկրետ ինչ հանգամանքներ նպաստեցին, որ նման տխուր պատկեր ստեղծվեց համայնքում: «Թող այդ հարցին ես չպատասխանեմ. բոլորը գիտեն այդ հանգամանքները»,- ասաց նա:

Նույն տխուր պատկերն է նաև Սյունիքի մարզի Շիրվենանց համայնքում, որտեղ արդեն 5-րդ տարին է՝ դպրոցը չի գործում: Գյուղի միակ աշակերտը գյուղապետ Արմինե Մանուկյանի որդին է: Նա էլ տեղափոխվել է Երևան և վարժարանում է սովորում: «Համայնքը ծերացած համայնք է, դրա համար էլ ո՛չ երեխա կա, ոչ էլ՝ դպրոց: Արդեն 5-րդ տարին է՝ դպրոցը փակ է: Գյուղի միակ աշակերտը իմ որդին է, արդեն 10-րդ դասարան է, նա էլ տեղափոխվել է Երևան և վարժարան է գնում»,- ասաց համայնքապետը՝ հավելելով, որ մնացած երիտասարդները նույնպես դուրս են եկել գյուղից, բնակարանենր վարձակալել:

«Բոլոր դեպքերում, յուրաքանչյուր համայնքի համար պետք է մշակվի համայնքի զարգացման յուրահատուկ ծրագիր: Իմ կարծիքով՝ խոշորացումն էլ արդյունք չի տա համայնքների առաջխաղացմանը: Ոչ մի հարցում»,- հոռետեսորեն եզրափակեց տիկին Մանուկյանը:

Շիրակի մարզի Կաքավասար համայնքում թեև դպրոցը գործում է, սակայն առաջին դասարանցիներ չկան, իսկ դպրոցի ամբողջ աշակերտների ընդհանուր թիվը 7-ն է: «Սաղ ժողովուրդը թողել-գնացել է: Ժողովո՞ւրդ է մնացել, որ դպրոց էլ լինի ու առաջին դասարանցիներ լինեն: Տարրական դպրոց է, ու 7 աշակերտ ունի ընդամենը: Էս երկիրը, պետությունը ինչո՞վ է օգնում ժողովրդին, որ ժողովուրդն էլ երեխա ունենա, ուղարկի դպրոց: Սոցիալական խնդիրների պատճառով գյուղը ամառանոց է դարձել, մարդ չկա: Ու հարակից բոլոր համայնքներում էլ նույն պատկերն է»,- ասաց համայնքապետ Սուրեն Ավագյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում