Կալիֆոռնիացի ֆիզիկոսները սովորել են մագնիսական դաշտն ու մարդու մարմինը կիրառել որպես տարբեր էլեկտրոնային սարքերի միջև կապի ալիք, ինչն ապագայում թույլ կտա հրաժարվել Wi-Fi-–ի և Bluetooth-ի հիման վրա աշխատող և հեշտությամբ կոտրվող ցանցերից։
Միլանում ընթացող՝ բժշկության և կենսաբանության մեջ ինժեներական տեխնոլոգիաների հարցերով IEEE համաժողովի ժամանակ Սան Դիեգոյի կալիֆոռնիական համալսարանի պրոֆեսոր Պատրիկ Մերսիեն և նրա գործընկերները ներկայացրել են հայտնագործություն, որը թույլ կտա միլոինավոր անգամներ նվազեցնել ազդանշանի կորուստը՝ կապված մարդու մարմնով դրա անցման հետ։