Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալկյանի կարծիքով հավաքականն աշխարհի առաջնությունում նպատակ ունի շատ վարկանիշ ապահովել:
«Հավաքականն անցել է բոլոր նախատեսված հավաքներն աշխարհի առաջնությունից առաջ: Ես կարող եմ ասել, որ գոհ եմ ընդհանուր վիճակից: Բոլոր էլ լավ են մասնակցել նախապատրաստական մրցաշարերին: Հիմնականում փորձելու ենք շատ վարկանիշ հավաքել Օլիմպիական խաղերի համար, բնակաբար պայքարելու ենք մեդալների համար:
Չեմ ուզում ժամանակից առաջ ընկել, բայց մրցագորգը ցույց կտա: Տղաները լավ նախապատրաստվել են, մնում է ցույց տան այն, ինչի ընդունակ են»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Ջուլֆալակյանը:
ԱՄՆ Նեվադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում անցկացվելիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայա հետևյալ կազմով` 59 կգ. Ռոման Ամոյան, 66 կգ. Միհրան Հարությունյան, 71 կգ. Վարշամ Բորանյան, 75 կգ. Արսեն Ջուլֆալակյան, 80 կգ. Էդուարդ Սարգսյան, 85 կգ. Մաքսիմ Մանուկյան, 98 կգ. Արթուր Ալեքսանյան:
Armenpress.am
Լուսանկարը՝ Armenpress-ի