Մադրիդի «Ռեալ»-ի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով ներկայումս հանդես է գալիս «Պորտու»-ում, վստահ է, որ «արքայական ակումբ»-ը հաջողությունների կհասնի ընթացիկ մրցաշրջանում:
««Ռեալ»-ը գերազանց մարզավիճակում է: Թիմի կազմը համալրել են յուրօրինակ ր շատ հզոր ֆուտբոլիստներ:
Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի: «Ռեալ»-ը հաջողությունների կհասնի: Առջևում դեռ բազմաթիվ խաղեր են սպասվում»,- Marca-ն մեջբերում է Կասիլյասի խոսքերը: