Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած ներգաղթյալների թիվը գերազանցել է 350 հազարը։ Այս մասին հայտնել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Համաձայն կազմակերպության հրապարակած վիճակագրական տվյալների՝ հունվարի 1-ից սեպտեմբերի 1-ը Եվրոպական մայրցամաք ոտք է դրել 351 314 մարդ։ Նրանց հիմնական մասը բաժին է ընկնում Հունաստանին (218 072 մարդ)։ Հաջորդում են Իտալիան (114 276), Իսպանիան (2 166) և Մալթան (94)։
Հունաստան ժամանածների հիմնական մասը սիրիացիներն են (88 հազարից ավելի) և աֆղանները (մոտ 32.5 հազար), Իտալիայում՝ էրիթրեացիները (ավելի քան 25.5 հազար) և նիգերիացիները (մոտ 12 հազար)։