«Ինտեր»-ը հայտարարել է «Ռոմա»-ի կիսապաշտպան Ադեմ Լյաիչի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Այդ մասին հայտնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը:
Նոր ակումբում ֆուտբոլիստը հանդես կգա վարձավճարով, սակայն մեկ տարի անց միլանցիները իրավունք կունենան գնելու նրա իրավունքները:
Հավելենք, որ տրանսֆերային պատուհանի ավարտից ընդամենը մեկ րոպե առաջ «Ինտեր»-ին հաջողվել է ձևակերպել Լյաիչի գործարքը: