Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-6-ին շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-4-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Քամին արևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանա կ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում սեպտեմբերի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-6-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 2-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +32 աստիճան, սեպտեմբերի 3-ին` +33, սեպտեմբերի 4-6-ին` +34 աստիճան: