«Քաղաքական նոր իրավիճակ է, կարող է մի մասը կողմ լինեն, մի մասը դեմ լինեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին:
ԱԺ նախագահը համաձայնեց այն դիտարկմանը, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը փոխվեց փետրվարյան իրադարձություններից հետո, երբ հանրապետականները «չարիք» համարեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ու նրան քաղաքականությունից դուրս հանեցին:
Գ.Սահակյանը նաև չի կարծում, որ սոցիալ-տնտեսական այս ծանր իրավիճակում ժողովուրդը կարող է ընդդիմանալ ու տապալել իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները: