Գալուստ Սահակյանի ամենամեծ երազանքը եղել է ուսուցիչ և դպրոցի տնօրեն լինելը: Այս երազանքն իրականացնելուց հետո նա չի հիշում, թե ինչ առիթով սկսեց զբաղվել քաղաքականությամբ: Այսօր էլ ԱԺ-ում, ընտանիքում նա իրեն դասատու է համարում, սակայն չի կարծում, որ երբևիցե դպրոց կվերադառնա: Եթե անգամ իր Հանրապետական կուսակցությունը իշխանություն չլինի:
Բանասեր Գ.Սահակյանը ԱԺ-ում պատգամավորների մոտ կարևորում է ոչ թե գրագիտությունը կամ հայոց լեզվի ու պատմության իմացությունը, այլ սկզբունքների առկայությունը:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի համաձայն՝ պատգամավորները պետք է հայոց լեզվից քննություն հանձնեն: «Որևէ դեպքում չի կարելի հայոց լեզվի քննություն անցկացնել, որովհետև լեզուն այն մասունքն է մեր հզորության, որի հետ խաղ անել չի կարելի»,- պատասխանեց Գ.Սահակյանը: