Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի սահմանին և Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը վերջին շրջանում կրակում է ականանետերից։
«Իհարկե, մենք ապահովել ենք բոլոր միջոցառումների իրականացումը առաջին գծում, ինչպես նաև անվտանգության խնդիրները, հակառակորդին հետեւելն ու համախատասխան կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելը։ Դիվերսիոն հետախուզական խմբերի գործունեության մի քանի փորձեր են եղել, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծում հաջողությամբ կանխվել են։ Մեր ժողովուրդը կարող է վստահ լինել, որ հայկական բանակը, ինչպես միշտ, իր խնդիրներին տիրապետում է և լավագույն կերպով իրականացնում է»։
Ավելին՝ տեսանյութում