Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Անվտանգության և պաշտպանության խնդիրները նոր սահմանադրության մեջ երաշխավորված են». Սեյրան Օհանյան

Երբ սահմանադրական փոփոխությունների նախագծի առաջին 7 գլուխները հրապարակվեցին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր մտահոգությունը հայտնեց բանակի կառավարմանը վերաբերող դրույթների վերաբերյալ՝ ակնարկելով, որ հստակ հիերարխիայի բացակայություն կա:

«Մենք այն տեսակետին ենք, որ զինվորական հիերարխիան պետք է հստակ լինի, և այդ հստակության մեջ է զինվորականության միանձնյա ղեկավարման սկզբունքի հիմնական առկայությունը և նաև հաջողությունների գրավականը»,-ասել էր Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում։

Այսօր Պաշտպանության նախարարից կրկին հետաքրքրվեցինք՝ գո՞հ է նախագծի վերջնական տեսքից, հիերարխիայի հարցը լուծվե՞լ է։

«Քննարկումներին մենք մշտապես մասնակցել ենք, տվել ենք մեր առաջարկությունները, որոնք անցել են։ Այսօր անվտանգության և պաշտպանության խնդիրները նոր Սահմանադրության մեջ երաշխավորված են»,-պատասխանեց Սեյրան Օհանյանը։

Նշենք, որ փոփոխությունը, ըստ էության, վերաբերում է պաշտպանության նախարարի՝ որպես Զինված ուժերում թիվ մեկ անձի դերի հստակեցմանը:

Հուլիսին ներկայացված Սահմանադրության նախագծում ասվում էր. «Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որը վարչապետի առաջարկությամբ նշանակվում է հանրապետության նախագահի կողմից»: Այս դրույթից երևում է, որ պաշպանության նախարարը որևէ ազդեցություն չունի գլխավոր շտաբի ղեկավարի վրա, ով չի հանդիսանում նրա անմիջական ենթական: Իսկ ահա օգոստոսի 21-ին ներկայացված Սահմանադրության նախագծի տարբերակում հիշյալ նախադասությանը ավելանում է ևս մեկ պարբերություն. «Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին»։

Պատերազմական ժամանակ վարչապետն է դառնում գերագույն գլխավոր հրամանատարը, և շտաբի պետը դառնում է վարչապետի անմիջական ենթական, ինչպես և պաշտպանության նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում