Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով օրերս գանգատ կներկայացվի Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց սույն գործով 14 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանի պաշտպան փաստաբան Լուսինե Սահակյանը:
«Մի քանի օրից արդեն գանգատը կներկայացվի ՄԻԵԴ: Սա արդեն հստակ որոշում է»,- «Առաջին լրատվական»-ին նշեց փաստաբան Լուսինե Սահակյանը:
Լուսանկարը՝ hetq.am-ի