Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մտնենք հույսով և դուրս գանք լույսով. բարի երթ մեր լուսավոր մանուկներին

Այսօր մեկնարկում է հերթական կրթական տարին, և դպրոց վերադարձող տասնյակ հազար աշակերտների հետ այսօր դպրոցի շեմն առաջին անգամ կանցնեն հազարավոր հայաստանցի մանուկներ: Հազիվ թե այսօր մեզանից որևէ մեկը հիշի, թե ինչ զգացողություններով ու ապրումներով է ոտք դրել դպրոց: Փոխարենը բոլորիս հիշողության մեջ է թարմ, թե ինչպես ենք մենք հրաժեշտ տվել դպրոցին՝ դուրս գալով դպրոցից և արդեն դպրոցն ամփոփելով մեր մեջ: Կրթական համակարգը, սակայն, հուզականությամբ չէ, որ ուղեկցում է կամ պետք է ուղեկցի մեզ կյանքում: Կրթական համակարգը մեզ ձևավորում է որպես մարդ, որպես քաղաքացի, սկզբնավորում մեզանում մասնագիտական կրթության համար անհրաժեշտ գիտելիքային բազան, դառնում մեզ համար այն պատվանդանը, որի վրա մենք ինքներս պետք է կանգնեցնենք մեր կյանքը:

Հատկապես այսօր, երբ արագ զարգացող, դինամիկ փոխվող աշխարհում, գերարագ տեխնոլոգիական արդիականացման դարում կրթության նշանակությունը բազմապատկվել, տասնապատկվել է, դպրոցը դառնում է այն պայմանը, որից կախված է մարդկանց ու պետությունների ճակատագիրը: Իհարկե, դպրոց առաջին անգամ ոտք դնող հազարավոր մանուկները այսօր չեն պատկերացնում այդ ամենը, նրանք այսօր չեն էլ կարող մտածել այդ ամենի մասին, ինչպես մենք չէինք կարող մտածել՝ տասնամյակներ առաջ լինելով նրանց կարգավիճակում: Սակայն ինչպես մենք, որպես հասարակություն, զգում ենք մեր անցած դպրոցի ազդեցությունը մեզ վրա, մեր հասարակական, պետական զարգացման վրա, այդպես էլ այսօր դպրոց մուտք գործող մանուկները պետք է տասնամյակներ անց զգան ու նաև զգացնել տան իրենց կյանքի այն դպրոցը, որտեղ կուսանեն առաջիկա տասներկու տարիներին:

Եվ այդ առումով, իհարկե, այսօր տոնական տրամադրությունը այնուհանդերձ առաջ է բերում նաև տագնապներ: Տագնապներ, որոնք չնայած կրթության կարևորության մասին իշխանական ելույթների առատությանը և ընդհանուր առմամբ, իհարկե, բովանդակային ադեկվատությանը, այնուամենայնիվ պետական քաղաքականության տեսանկյունից ոչ թե չեզոքացվում են, այլ ընդլայնվում: Ընդ որում՝ խոսքը միայն կրթական ոլորտում քաղաքականության մասին չէ, այլ ընդհանրապես այն քաղաքականության, որ վարվում է Հայաստանում: Սեպտեմբերի 1-ին Հայաստանում նշում ենք նաև Գիտելիքի օրը, և եթե մեկ նախադասությամբ բնորոշենք այսօր վարվող պետական քաղաքականությունն ընդհանրապես, ապա այդ քաղաքականությունը լիովին հակադիր է գիտելիքին իր բոլոր դրսևորումներով՝ բացառությամբ, իհարկե, իշխանական ելույթների:

Ելույթներով ընդգծվող գիտելիքն, օրինակ, բացարձակապես չեզոքանում է, երբ մենք նայում ենք իշխանական մեծամասնության պատգամավորական, նախարարական ցուցակներին, երբ մենք նայում ենք պետական կառավարման կամ ՏԻՄ պաշտոններում իշխանական թեկնածուներին, այն ճանապարհներին, որով առաջադրվում են նրանք, որով դառնում են պետական կառավարման կամ ՏԻՄ առաջին դեմքեր, նախագահներ, վարչապետներ, նախարարներ, պատգամավորներ և այլն: Այդ ամենը որևէ աղերս չունի գիտելիքի, կրթության հետ, այդ ամենը որևէ աղերս չունի կրթական որակների հետ: Ավելին՝ դպրոցը գործնական, իրական առումով վերածվել է այս համակարգը սպասարկող ինստիտուտի, ուսուցչական կազմերը, տնօրինությունները, ըստ էության, վերածված են իշխանական կցակառույցների, հանդիսանալով իշխանական վերարատադրության վարչական ռեսուրսի մի կարևոր մասը: Եվ սա է դարձել դպրոցական համակարգի գլխավոր առաքելությունը Հայաստանում՝ դպրոցն իր իրական որակներով ու ներքին բովանդակությամբ, ըստ էության, ոչնչով չտարբերելով իշխանական համակարգից:

Տոնական, հազարավոր մանուկների և նրանց ծնողների համար լուսավոր այս օրն, իհարկե, միգուցե և պետք չէր շոշափել այդ խնդիրները, սակայն մյուս կողմից՝ Հայաստանում սեպտեմբերի 1-ի իրական լուսավորությունը անհնար է առանց այդ խնդիրների շոշափման և լուծման համար հասարակական հավաքական գիտակցության ու պահանջի ձևավորման: Առանց դրա սեպտեմբերի 1-ը կլինի լոկ ձևականություն, լոկ արտաքին աչքի համար մի երևույթ, որտեղ ամեն ինչ սկսում ու ավարտվում է հագուկապի ու սանրվածքի ցուցադրություններով, որոնց տակ թաքցվում են հասարակական ու պետական արատները, որոնցից շատերը, դժբախտաբար, գեներացվում են դպրոցներում:

Հանուն այսօր առաջին անգամ այնտեղ ոտք դնող մեր լուսավոր մանուկների՝ մենք պարտավոր ենք լուսավոր դարձնել նրանց դպրոցական ճանապարհը, որպեսզի այդ լույսով կերտվի թե՛ նրանց անհատական, թե՛ բոլորիս հասարակական և պետական ապագան, որպեսզի ապագան տարբերվի ներկայից: Բարի երթ մեր մանուկներին և ուժ ու կամք մեզ, որպեսզի կարողանանք հնարավորինս առաջ, մեկ սերունդ առաջ ձևավորել իրապես այն դպրոցը, որտեղ մուտք են գործում հույսով և դուրս գալիս լույսով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում