ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Ֆորվարդ» ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ սիրում է խաշխաշով և սերուցքային պանրով օղաբլիթներ:
Հարցազրույցը նվիրված էր Իրանի միջուկային ծրագրի քննարկմանը և ԱՄՆ-ի ու Իսրայելի փոխհարաբերություններին:
Հարցազրույցի վերջում պարբերականի գլխավոր խմբագիրը Օբամային խնդրել է պատասխանել իր դուստրերից մեկի հարցին, թե օղաբլիթների վրա ինչ է նախընտրում պետության ղեկավարը շաղ տալ:
«Ես միշտ խաշխաշի երկրպագու եմ եղել»,- նշել է նախագահը: Նա ափսոսանքով նշել է, որ իր սիրելի փուռը փակվել է:
Լրագրողուհու հարցին՝ ինչո՞վ է նախագահը սիրում ուտել օղաբլիթները, նա պատասխանել է, որ նախընտրում է սերուցքային պանիր: