Եթե զբոսաշրջիկին հաջողվի լինել Իսպանիայում, ապա նա անպայման պետք է փորձի Baco Vinos ընկերության Gik անունով հայտնի նոր կապույտ գինին՝ գրում է travelnews24.ru-ն:
Այդ խմիչքն արդեն հասցրել է գրավել շոգ երկրի բնակիչների և հյուրերի մեծամասնության սիրտը: Գինու թնդությունը հասնում է 11․5 աստիճանի: Գինին արտադրվում է բաց գույնի և կարմիր տեսակի խաղողի խառնուրդից: Վերջում այն ներկում են բուսական հումքից պատրաստված բնական ներկով: Դրա համար էլ այդ էկզոտիկ խմիչքի օգտագործումը միանգամայն անվնաս է:
Գինին ստեղծող ընկերությունը խոստովանել է, որ նպատակը եղել է զարմացնել մարդկանց ոչ ստանդարտ գինի ստեղծելով: Նրանք խորհուրդ են տալիս կապույտ գինին փորձել միայն սառը վիճակում, որովհետև միայն այդ վիճակում է այն ցուցաբերում իր համային որակն ու գունային ցուցանիշը: Գինու մեկ շիշը գնորդին կարժենա 10 եվրո: