Thursday, 28 03 2024
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր

«Աժիոտաժ» «Բելաջիո»-ում. ինչո՞ւ էր հաշմանդամը բարձրացել սեղանին ու ձեռքով, ոտքով ջարդում շշերը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է Արթուր Վ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մայիսի 8-ի երեկոյան Արթուր Վ.-ն «Բելաջիո» ռեստորանում կատարել է խուլիգանություն՝ զենքի գործադրմամբ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:

Ռեստորանում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանությո՞ւն՝ թվում է, թե կրակոցներ են եղել, ատրճանակ է ասպարեզ հանվել կամ, առնվազն, որևէ սառը զենք է գործադրել ամբաստանյալը:

Գործի քննությունը վկաների հարցաքննության փուլում է:

Դատարանը հարցաքննեց ներկայացած երեք վկաների՝ բոլորն էլ «Բելաջիո» ռեստորանի աշխատողներ էին:

Նրանք բոլորն էլ նշեցին, թե չեն հիշում դեպքի մանրամասները: Բոլորի մեջ տպավորվել էր մեկ բան. ռեստորանի հաճախորդներից մեկը բարձրացել էր սեղանին, գոռում ու շշեր էր նետում անկանոն, հիմնականում՝ գետնին:

Նետված շշերից վիրավորվածների, վնասվածք ստացածների մասին հարցաքննվողները տեղեկություն չունեին: Նրանք ասացին, թե հայհոյանքներ չեն լսել:

Ռեստորանում մի պահ «աժիոտաժ» է եղել, բայց ոստիկանները ներս են մտել, աժիոտաժը դադարել է:

Վկաներից մեկի նախաքննական ցուցմունքի հրապարակումից պարզ դարձավ, որ «աժիոտաժի» պատճառը եղել է այն, որ ռեստորանի հաճախորդներից մի տղամարդ պարահրապարակում մոտեցել է մի կնոջ: Այդ կնոջ սեղանակից մի տղամարդ նրան դիտողություն է արել: Տղամարդը, սակայն, մեկ անգամ էլ է մոտեցել նույն կնոջը: Դրանից հետո նրա հետ խոսել են «ուժային» եղանակով:

Հարցաքննվող վկաները ինչքան էլ որ հիշողության միահամուռ կորուստ ունեին, նույնքան միահամուռ էլ հիշում էին մեկ բան. սեղանին բարձրացած ու շշեր նետող տղամարդու մի թևը «վնասված էր»՝ նրա հագուստի դատարկ թևքը մտցված էր գրպանը: Այսինքն՝ այդ տղամարդը սեղանին էր բարձրացել ու շշեր էր նետում անորոշ ուղղությամբ՝ միայն մեկ ձեռքով:

Ավելի վաղ հարցաքննված մի վկա էլ ասել է, որ սեղանին բարձրացած տղամարդը նաև ոտքերով էր շշերը գետնին նետում սեղանից, բայց ոտքերով շշեր նետելը հազիվ թե զենքի գործադրում կարող է համարել, դա ավելի շատ նման է ինքնապաշտպանության հուսահատ փորձի:

Բանն այն է, որ ամբաստանյալի աթոռին նստած տղամարդը՝ Արթուր Վ.-ն, հենց այն տղամարդն է, ով դեպքի պահին ռեստորանում բարձրացել էր սեղանին ու շշեր էր նետել մեկ ձեռքով: Կոնկրետ ինչ-որ մեկի վրա չէր նետել՝ ըստ վկաների, նետել էր գետնին: Այդ շշերն է նախաքննական մարմինը դիտել որպես… զենք: Եվ Արթուրին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության ամենածանր՝ չորրորդ մասով:

Ըստ Արթուր Վ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Վ. Էլբակյանի, կա դատաբժշկական փորձաքննության եզրակացություն, համաձայն որի՝ իր պաշտպանյալի մարմնին առկա են եղել վնասվածքներ, նա ստացել է ուղեղի ցնցում, այսինքն՝ նրա նկատմամբ բռնություն է գործադրվել: Ստեղծված իրավիճակում Արթուրը փորձել է պաշտպանվել և ավելի լավ հնարավորություն չի գտել, քան… սեղաններից մեկին բարձրանալը ու շշերը սեղանից գետնին նետելով՝ ինքն իրեն պաշտպանելը, իրեն մոտեցողներին կանգնեցնելը: Չէ՞ որ իր նկատմամբ գործադրված բռնությունից Արթուրը կարող էր պաշտպանվել միայն… մեկ ձեռքով…

Պաշտպանական կողմը պնդում է, որ Արթուրի արարքում զենքի գործադրմամբ խուլիգանության հանցակազմ չկա, նրա նետած շշերը որևէ մարդու վնաս չեն պատճառել, այդ շշերով Արթուրը ավելի շուտ՝«բարիկադավորվել է», փորձել է պաշտպանվել: Արտասովոր պաշտպանություն է, բայց մարդն էլ ֆիզիկապես սովորական վիճակում չէ…

Արթուր Վ.-ն միայն դրական բնութագրեր ունի, գործունեության իր ասպարեզում նա վաստակ ունի, խուլիգան չէ, տեղի է ունեցել թյուրիմացություն…

Պարահրապարակում Արթուրը մոտեցել է մի կնոջ՝ բոլորովին ո՛չ վիրավորելու կամ անհանգստացնելու մտադրությամբ, նա ցանկացել է գործնական առաջարկ անել նրան, բայց կնոջ սեղանակցի կողմից դիտողություն ստանալով՝ նորից մոտեցել է, որ կնոջից ներողություն խնդրի… Դրանից հետո սկսվել է «աժիոտաժը»:

Ըստ պաշտպանական կողմի՝ չի հարցաքննվել հիշյալ կինը, Արթուրի նկատմամբ գործադրված բռնությունն անտեսվել է, նրան վնասվածքներ պատճառողները մնացել են ստվերում, իրավիճակը ներկայացվել է որպես միմիայն Արթուրի կողմից շշերով անիմաստ «ռմբակոծության» պես մի բան…

Դատակոչի ցուցակից մնացել է ևս մի վկա, ում դատարանը դեռ չի հարցաքննել: Վկան դատարան չէր ներկայացել, մեղադրող դատախազը նշեց, որ դա կարևոր վկա է, լավ կլինի ևս մեկ անգամ դատարանը ծանուցի նրան: Պաշտպանական կողմը չառարկեց:

Դատարանը որոշեց մեկ անգամ էլ պատշաճ ծանուցել գործով վերջին վկային ու հաջորդ նիստին փորձել ապահովել նրա ներկայությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում