Friday, 19 04 2024
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»

Ռոբերտ Քոչարյանի վերջին շանսը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Հայկական Ժամանակին» հաստատել է, որ առաջիկայում Քոչարյանը հանդես կգա Սահմանադրության փոփոխությունների մասին հարցազրույցով, որոնց Քոչարյանը դեմ է: Նա իր նախկին հարցազրույցներից մեկում արդեն հայտնել է, որ դեմ է փոփոխություններին, և նոր հարցազրույցում արդեն Ռոբերտ Քոչարյանը ըստ էության հանդես կգա ավելի մանրամասն և թիրախավորված:

Ըստ էության, դա փաստորեն կլինի Ռոբերտ Քոչարյանի առաջարկը իշխանական համակարգին, այսինքն՝ համակարգի այն մասին, որ նա շարունակում է տեսնել իբրև իր քաղաքական պլանների հենարան: Թե ինչպիսին են այդ պլանները՝ մինչև այսօր այդպես էլ ոչ ոք չիմացավ, Ռոբերտ Քոչարյանը դրանք տարիներ շարունակ պահեց բոլորից գաղտնի, համենայնդեպս՝ չհրապարակեց որևէ մանրամասն: Կմանրամասնի՞ արդյոք նա իր պլանները նոր հարցազրույցում, թե՞ ոչ, այսինքն՝ առաջարկները կլինեն ուղղակի՞, թե՞ կրկին մեծավ մասամբ Ռոբերտ Քոչարյանի մեսիջները համակարգին կամ առնվազն պոտենցիալ յուրայիններին կկրեն անուղղակի բնույթ:

Խնդիրն այն է, որ ուղղակի առաջարկների դեպքում Ռոբերտ Քոչարյանը ստանձնում է դրանց պատասխանատվությունը, և այդ պարագայում արդեն, եթե իշխանական համակարգից բավարար միացողներ չլինեն, Քոչարյանի իշխանական գործոնի համար դա կլինի վերջին ակորդը: Իսկ երբ առաջարկները, մեսիջները անուղղակի են, ապա պատասխանատվությունն էլ անուղղակի է և հարաբերական, ու առնվազն մշտապես պահպանվում է քաղաքական խաղարկումների հնարավորությունը:

Ռոբերտ Քոչարյանը հետնախագահական շրջանում առաջնորդվել է հենց այդ մարտավարությամբ, ինչը, իհարկե, նրան իշխանությանը չի մոտեցրել, սակայն չի էլ հեռացրել ընդհանրապես ներիշխանական զարգացումներից և օգնել է մնալ, այսպես ասած, կայուն-ինտրիգային հեռավորության վրա:

Ընդհանուր առմամբ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշման ենթատեքստը երևի թե պարզ է բոլորին. նա ակնկալում էր լինել 2018 թվականին Սերժ Սարգսյանից հետո նախագահական ամենահավանական թեկնածուն, և սահմանադրական փոփոխությունները նրա այդ ակնկալիքները կոտրում են:

Եվ ուրեմն Ռոբերտ Քոչարյանի համար սա դառնում է վերջին շանս, և առավել ևս, եթե նա կարողանա տապալել այդ փոփոխությունները, ապա նրա նախագահական շանսերը ավելի կմեծանան, քան եթե փոփոխությունների փորձ չլինեն ընդհանրապես:

Սակայն այստեղ հարց է առաջանում, թե նա ինչ շանսեր ունի փոփոխությունները տապալելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ շանսը մեկն է՝ եթե կարողանա կազմակերպել ներիշխանական ճակատ, որն ուղղակի ներքին սաբոտաժի կենթարկի փոփոխությունները: Եվ այս տեսանկյունից, ակնհայտ է, որ այն խոսակցությունները, թե Քոչարյանը կբացի կուսակցություն Վարդան Օսկանյանի միջոցով, ընդամենը վերաբերում են նրա բուն գործունեության առերևույթ կողմին: Իրականում Ռոբերտ Քոչարյանը կարող է հաջողության հասնել միայն իշխանական համակարգի ներսում աշխատանքի արդյունքում, եթե կարողանա իր կողմը գրավել հնարավորինս շատ ռեսուրսներ: Հենց այստեղ է գլխավոր խնդիրը, և Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ուղղված կլինի այս խնդրի սպասարկմանը:

Առայժմ նրա հարցազրույցները, որոնցում մշտապես առանցքայինը եղել է հենց այդ թիրախը կամ հասցեն, չեն առանձնացել էական արդյունավետությամբ, թեև չի բացառվում, որ Քոչարյանն ամենակարևոր ասելիքը պահել է ամենավճռական պահի համար: Անկասկած է, որ սահմանադրական փոփոխությունները նրա համար հենց այդ պահն են:

 

Լուսանկարը՝  PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում