Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի ազատ ռեժիմով

Օգոստոսի 21-ին վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանի բողոքը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ դրանով իսկ իրենք քրեաիրավական առումով սպառել են Հայաստանի բոլոր հնարավոր դատական ատյանները։

Սա, փաստաբանի խոսքով, նշանակում է, որ դատավճիռը մտել է ուժի մեջ, և պետք է որոշվի՝ պատիժը ի՞նչ ռեժիմով պետք է կրի: Ըստ նրա՝ սա բաց տիպ է նախատեսում, այսինքն՝ Վարդան Պետրոսյանն իր պատիժը կկրի ազատ ռեժիմով։ Սա ենթադրում է, որ Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի ՀՀ տարածքում և չի ունենա մեքենա վարելու իրավունք։

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը:

«Դեռևս բարվոք չէ, բայց եթե անցնի բաց ռեժիմի, ինձ թվում է՝ կփորձի նաև առողջական հարցերը վերականգնել»,- ասաց նա։

Հակոբյանների փաստաբանը նշել էր, որ կդիմի Եվրոպական դատարան։ Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ սա որևէ դերակատարում չխաղացող գործընթաց է. «Եվրոպական դատարան դիմում են ոչ թե Վարդան Պետրոսյանի դեմ, այլ պետության դեմ, այսինքն՝ Բալոյանը դիմելու է ընդդեմ պետության»,- հավելեց փաստաբանը։

Ինչու առ այսօր Վարդան Պետրոսյանն ազատության մեջ չէ, երբ փաստաբանը դեռ ամիսներ առաջ էր հայտարարել, որ ազատության մեջ կլինի հունվարից հետո։

«Չեմ կարող ասել՝ պատճառն ինչն է, որ առ այսօր ազատության մեջ չէ։ Դատարաններն արհեստականորեն ձգձգեցին այս ժամկետը, կարող էր այս գործընթացն ամիսներ առաջ վերջացած լիներ, և Վարդան Պետրոսյանի վերաբերյալ որոշումը ամիսներ առաջ ուժի մեջ մտած լիներ»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։

Փաստաբանը վստահ է, որ եթե Վարդան Պետրոսյանը հանրային դեմք չլիներ, այս գործընթացը վաղուց վերջացած կլիներ, և նա վաղուց ազատության մեջ կլիներ։

Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանն «Առաջին լրատվական»-ի զրույցում նշեց, որ Եվրոպական դատարան դիմելու գործընթացը դեռ քննարկման փուլում է. «Դեռ քննարկման փուլում է՝ կդիմենք թե ոչ։ Մենք հիմա հայցով դատարան ենք մտնելու, և հիմա ամեն ինչ կախված է նրանից, թե այդ վեճն ինչպես կլուծվի։ Մենք Վարդան Պետրոսյանի դեմ հայց ենք ներկայացնելու, և Եվրոպական դատարան կդիմենք թե ոչ, ամեն ինչ կախված է այդ հայցի հանգուցալուծումից։ Եթե հայցն ընդունվի ամբողջությամբ, բնականաբար, մենք հետ կկանգնենք այդ մտքից»,- ասաց Ռուբեն Բալոյանը՝ հավելելով, որ իրեքն ամեն ինչ կոռեկտության սահմաններում են անում։

«Մենք Վարդան Պետրոսյանից ինչ-որ ավելորդ գումարներ չենք ուզում, մենք Վերաքննիչ դատարանում պահանջած գումարից էլ հրաժարվեցինք։ Քանի որ ինքը հայտարարեց, որ տուժողի բուժման հետ կապված բոլոր ծախսերը ինքը կհոգա, մենք էլ ասացինք՝ եթե ինքը կհոգա, ուրեմն մենք այդ հայցից հրաժարվում ենք, բայց վերջին պահին հրաժարվեց խոստումը կատարելուց։ Դրա համար գործը այդ հարթություն տեղափոխենցինք։ Եթե խնդիրը կլուծվի փոխադարձ պայմանավորվածության, բարիդրացիական մթնոլորտում, բնականաբար, այլ հետևանքներ չի ունենա, շարունակություն չի ունենա։

Նա նաև նշեց, որ դեռ վաղաժամ է պահանջները հրապարակել։

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում