Thursday, 25 04 2024
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն

Լոռիում 25-ամյա երիտասարդը բռնաբարել և սպանել է ընկերոջ հորաքրոջը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է բռնաբարության, սպանության, սպանության փորձի և գողություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 25-ամյա երիտասարդի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն, 25-ամյա երիտասարդը՝ Ա. Ղավալյանը, ալկոհոլի ազդեցության տակ, 2014 թվականի սեպտեմբերի 18-ի երեկոյան՝ ժամը 20:30-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում, մուտք է գործել իր ընկերոջ տուն: Նախապես իմանալով, որ այդ պահին տանը միայն նրա հորաքույրն է, բռնության գործադրմամբ բռնաբարել է նրան, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել, ապա կտրող-ծակող գործիքով բազմակի հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին և սպանել:

Այդ ընթացքում տուն է վերադարձել ընկերը և նկատել, որ տան բակի դարպասների դուռը ներսից փակ է, մինչդեռ այն սովորաբար բաց է եղել, քանի որ իրենց հետ ապրող հորաքույրն ունեցել է վատ լսողություն։ Տղամարդը հարևանությամբ բնակվող հորեղբոր առանձնատան բակով մտել է իրենց բակ և տան մուտքի մոտ՝ աստիճանահարթակի վրա, տեսել օտար տղամարդու կոշիկներ, ապա նկատել, որ մուտքի դուռն ամբողջովին բաց է, իսկ տան գույքը՝ խառնված, հատակին՝ արյուն: Կասկածելով, որ տուն գող է մտել՝ ներս չի մտել, այլ շտապել է կանչել հարևանությամբ բնակվող ազգականներին և հարևաններին։ Պատուհանից նայելով՝ հեռուստացույցի լույսի տակ ճանաչել է Ա. Ղավալյանին և հասկանալով, որ Ա. Ղավալյանը հանցավոր նպատակով է բնակարան մուտք գործել՝ զայրացած պահանջել է դուրս գալ:

Նախնական քննության տվյալներով՝ Ա. Ղավալյանը, տանից վերցնելով 2 խոհանոցային դանակ, կիսամերկ դիմել է փախուստի՝ այդ ընթացքում խոհանոցային դանակով հարվածելով նաև ընկերոջ կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ կեսի շրջանում և նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։ Ի վերջո, նրան հաջողվել է փախչել և ճանապարհին հանելով նաև ջինսե տաբատն ու ներքնազգեստը՝ ամբողջովին մերկ թաքնվել է ավագ դպրոցի նկուղում, որտեղ էլ հայտնաբերվել է իրավապահների կողմից։

Քննությամբ պարզվել է, որ Ա. Ղավալյանը նախկինում կատարել է քրեորեն հետապնդելի այլ արարքներ ևս, Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվել՝ մի խումբ անձանց կողմից ռուս կնոջը բռնաբարելու մեղադրանքով։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ, Ա. Ղավալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետի, 34-104-րդ հոդվածի 1-ին մասի, 138-րդ հոդվածի 1-ին մասի, 139-րդ հոդվածի 1-ին մասի, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 183-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ( սպանություն զուգորդված՝ բռնաբարությամբ կամ սեքսուալ բնույթի բռնի գործողություններով, սպանության փորձ, բռնաբարություն, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, գողություն՝ բնակարան ապօրինի մուտք գործելով և ավտոմեքենային ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատ ակի):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է և գործն ուղարկվել դատարան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում