Thursday, 28 03 2024
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից

Նոր Նորք վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում օգոստոսի 28-ին ԼՂՀ-ում էր Նոր Նորք վարչական շրջանի պատվիրակությունը՝ վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները և հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնել: ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի կողմից կազմակերպված ուխտագնացության մասնակիցները և պաշտոնական այցով Արցախում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորած պատվիրակության անդամները Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում ծաղիկներ են դրել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Նոր Նորք վարչական շրջանի պատվիրակության անդամները ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի ուղեկցությամբ ծաղիկներ են խոնարհել նաև 1992-93 թթ. Գյուլիբերդում մղված մարտերի ընթացքում զոհված «Նիկոլ Դուման» ջոկատի ազատամարտիկների հիշատակին: ԼՂՀ-ում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի (նախկինում՝ Գյուլիբերդ) ազատագրման 22-րդ տարեդարձի կապակցությամբ «Նիկոլ Դուման» երկրապահ ջոկատի զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի աջակցությամբ Ծաղկաբերդ գյուղի Ա. Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոցի բակում տեղադրված խաչքարի կողքին ստեղծվել է նաև գեղեցիկ պուրակ՝ համալրված «Նոր Նորք» խորհրդանշական 6 նստարանով և աղբամաններով:

Նոր Նորք վարչական շրջանի և Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարները դպրոցի տնօրենի ուղեկցությամբ ծանոթացել են նաև կրթօջախի պայմաններին: Ի նշան Երևանի Նոր Նորք և ԼՂՀ Քաշաթաղ շրջանների միջև ձևավորված բարեկամության՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը խորհրդանշական հուշանվերներ է հանձնել Քաշաթաղի շրջանի վարչակազմի ներկայացուցիչներին և Աշոտ Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենին: Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը նաև 50 դպրոցական պայուսակ է նվիրել Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանին՝ առաջին դասարանցի աշակերտներին տոնական անակնկալ մատուցելու համար: Երևանի Նոր Նորք և ԼՂՀ Քաշաթաղ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ Քաշաթաղում է հյուրընկալվել նաև «Երևանյան կրկեսը»: Կրկեսային ծրագրին քաշաթաղցիների հետ միասին հետևել են նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանը, Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը: Արցախցի փոքրիկներին բարձր տրամադրություն ու ծիծաղ պարգևած նախաձեռնությունը լավագույն նվերն էր քաշաթաղցիներին` ամռան ավարտի առիթով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում