«Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի պատրաստվում հեռանալ տրանսֆերային շուկայից: «Կարմիր սատանաներ»-ը դիմել են «Ատլետիկո»-ին՝ հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը քննարկելու խնդրանքով:
Մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հուսով է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը կլուծի իր թիմի հարձակման գծի խնդիրները: Այդ մասին հայտնում է SundayExpress-ը:
Սակայն, հավանաբար, «կարմիր սատանաներ»-ը մերժում կստանան, քանի որ «Ատլետիկո»-ն հազիվ թե հրաժարվի Գրիզմանի ծառայություններից: