«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հրաժարվել է մեկնաբանել դարպասապահ Դավիդ Դե Խեայի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության հնարավորությունը:
«Դե Խեայի ապագա՞ն: Սպասեք «Յունայթեդ»-ի պաշտոնական հայտարարությանը: Մեր ակումբում հստակեցված են պատասխանատվության սահմանները, և այդ հարցը Էդ Ուոդվորդին է ուղղված: Չեմ ցանկանում, որպեսզի մեր գործողությունները խանգարեն բանակցությունների ընթացքին:
Եկենք սպասենք: Ակումբը համապատասխան հայտարարություն կանի, երբ իրավիճակը հստակեցվի»,- Goal-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը: