Քիմ Քարդաշյանը նշել է, որ երկրորդ երեխայի ծնվելուց հետո իր արգանդը, հավանաբար, կհեռացնեն: Իր խնդիրների մասին Քիմը զրուցել է C Magazine պարբերականի հետ:
Ավելի վաղ Քիմը պատմել էր, որ շատ դժվարությամբ է հղիացել երկրորդ անգամ. «Շատ բարդություններ կային: Ինձ մոտ բարդություն էին հայտնաբերել, որն անվանում են մեծացած ընկերք: Երկու ոչ բարդ վիրահատության անհրաժեշտություն առաջացավ, ինչի պատճառով, կարծում եմ, ինձ համար դժվար էր հղիանալ: Պարզվեց՝ դա երկար ճանապարհ է: Ես ամեն առավոտ գնում էի բժշկի, որպեսզի ձվազատման թեստ անեի: Ես փորձել եմ այն ամենը, ինչ հնարավոր է՝ ակուպունկտուրա, դիմել եմ դիետոլոգի, որովհետև կարծում էի, թե հարցը սնունդն է»:
Քիմի խոսքով՝ բժիշկները կարծում են, որ ծննդաբերությունից հետո իր արգանդը ստիպված կլինեն հեռացնել:
«Նրանք մտածում են, որ նորից ընկերքի մեծացում կունենամ: Ուստի եթե ընկերքը քիչ ավելի խորը մեծանա, քան նախորդ անգամ, նրանք պատրաստ են հեռացնել ամբողջ արգանդը: Ես մի քիչ վախենում եմ»,- նշել է Քիմը: