Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիային կոչ է արել խուճապի չմատնվել անգլիական ակումբի ֆինանսական հզորության պատճառով: Այդ մասին հերթական անգամ խոսվել է Քևին Դե Բրյուինեի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունից հետո: «Քաղաքայիններ»-ը շուրջ 80 մլն եվրո են վճարել բելգիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
«Ինձ համար անհասկանալի է խուճապը: Պետք է ցուցադրենք մեր ուղին և միջոցներն այնտեղ, որտեղ ի վիճակի չենք պայքարել ֆինանսապես: Պետք է շատ ավելի հզոր լինենք այլ հարցերում՝ ճիշտ գնահատելով մեր շանսերը:
Չէ՞ որ գումարի մեծ հոսք կա Անգլիայից՝ գերմանական շուկա: Պետք է պայքարել անգլիական ակումբների ֆինանսական հզորության դեմ»,- tz-ը մեջբերում է Զամերի խոսքերը: