ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կազմակերպում է խորհրդարանական լսումներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, քննարկվելու է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: