Բուտուլիզմ ախտորոշումով «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացու վիճակը շարունակում է ծանր մնալ: Հիվանդը՝ Գյումրի քաղաքի` 1980 թվականին ծնված բնակիչ Քրիստինե Սարուխանյանը, բուտուլիզմ ախտորոշումով «Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել օգոստոսի 30-ին` ժամը 12:45-ին:
Ինչպես տեղեկացրին «Գյումրի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից՝ քաղաքացին բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում շարունակում է ստանալ համապատասխան բուժօգնություն: Առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր: