Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչու է Ռուսաստանը խոչընդոտներ ստեղծում հայաստանյան ձուկ արտահանողների համար

Հայաստանում ձկնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները, տնտեսվարողները այս օրերին լուրջ խնդիրների առաջ են կանգնում: Ռուսաստանը, որտեղ հիմնականում արտահանվում է մեր արտադրանքը, առանց հիմնավոր պատճառաբանությունների սահմանին կա՛մ արգելում է ապրանքի ներմուծումը, կա՛մ հենց սահմանին ոչնչացնում արտադրանքը:

Հայտնի է, որ այս խնդիրները հիմնականում առաջ եկան այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսեց մասսայաբար ոչնչացնել արևմուտքից ներկրված ամեն ինչ: Ապա ԵՏՄ անդամ երկրների հետ համատեղ սկսեց քայլեր մշակել, միասնական համակարգ ստեղծել, որպեսզի կանխի եվրոպական ապրանքների մուտքը Ռուսաստան անգամ ԵՏՄ անդամ երկրների միջոցով՝ միջանկյալ ճանապարհով: Այդ իսկ պատճառով այսուհետ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող անգամ գյուղմթերքը պարտադիր պետք է մակնշված լինի, որը կփաստի, թե տվյալ ապրանքը որ երկրի արտադրանք է:

Ինչ վերաբերում է ձկնամթերքին, ապա սննդի անվտանգության հարցերով զբաղվող ռուսական կառույցը տարբեր պատճառաբանություններ է բերում: Արտահանված ապրանքի որոշ խմբաքանակի մեջ աղիքային ցուպիկ են հայտնաբերում, որոշ դեպքերում այլ պատճառաբանություն է բերվում: Օրինակ՝ օրերս Սոչիի օդանավակայանում շուրջ 200 կիլոգրամ ձուկը ոչնչացրած «Ռոսսելխոզնադզորը» իր որոշումը բացատրել էր նրանով, որ անհրաժեշտ փաստաթղթեր են բացակայել, բացի դրանից՝ արտահանող ընկերությունը՝ «Արարատ իշխանը», գրանցված չէ «Ռոսսելխոզնադզորի» ցուցակում, իսկ ԵՏՄ շրջանակում արտահանելու համար պարտադիր պետք է լինել այդ ցուցակում գրանցված:

Մինչդեռ նույն «Արարատ իշխան» ընկերության տնօրինության խոսքով՝ իրենք մինչև վերջերս առանց որևէ խոչընդոտի կազմակերպել են ձկան արտահանումը Ռուսաստան: Բացի դրանից՝ իրենց արտադրանքի արտահանումը կազմակերպվել է օրենքին համապատասխան, առանց որևէ կարգ շրջանցելու:

Նշենք, որ նախօրերին ռուսական կողմը հանդես էր եկել հայտարարությամբ, որում անդրադառնալով նորվեգական սաղմոնի ներկրման արգելքին՝ ԵՏՄ սանիտարական և անասնաբուժական դեպարտամենտի տնօրենն ասել է, որ ներկա պահին ԵՏՄ անդամ երկրներում գործող համաձայնագիրը թույլ է տալիս ԵՏՄ անդամ երկրների համապատասխան հաստատություններին՝ միակողմանիորեն ժամանակավոր արգելք դնել այն արտադրանքի վրա, որը չի համապատասխանում ԵՏՄ պահանջներին: Միևնույն ժամանակ ասվում է, որ եթե «Ռոսսելխոզնադզորը» այդպիսի որոշում է ընդունել, ապա դա չի նշանակում, որ այն տարածվում է ԵՏՄ անդամ մյուս երկրների վրա, սակայն ԵՏՄ անդամ երկրների լիազորված օրգանները պարտավոր են քայլեր ձեռնարկել, որ իրենց տարածքով արգելված սննդամթերք չմտնի Ռուսաստան:

Այսինքն՝ սա նշանակում է, որ Ռուսաստանը ցանկացած պարագայում կգտնի պատճառաբանություն՝ արտադրանքը իր սահմաններից ներս չթողնելու համար, եթե ունի նման մտադրություն և կասկած, որ այն կարող է չլինել ներմուծող երկրի արտադրանքը:

«Առաջին լրատվական»-ը փորձեց Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունից պարզել, թե ուսումնասիրե՞լ են՝ ո՞րն է խնդիրը, և ինչո՞ւ է ռուսական կողմը խոճընդոտներ ստեղծում մեր ձկնարտադրողների համար: Տեսչության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանն ասաց, որ իրենք, բացի 200 կգ թառափի ոչնչացումից, ուրիշ դեպքի ծանոթ չեն: Այդ դեպքի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար էլ դիմել են ռուսական կողմին, սակայն դեռ պարզաբանում չեն ստացել «Ամեն դեպքում, Հայաստանից Ռուսաստան ձուկ արտահանվել և արտահանվում է, ոչ մի խնդիր չկա»,- ասաց տեսչության խոսնակը:

Մինչդեռ «Իրազեկ սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ ինչ վարկած էլ առաջ քաշենք, թե Ռուսաստանն ինչու է խոչընդոտներ ստեղծում հայ արտադրողների համար, անհիմն կլինի, քանի դեռ սննդի անվտանգության տեսչությունը հանդես չի եկել բացատրություններով: Ըստ Պիպոյանի՝ տեսչությունը պարտավոր էր դեպքից անմիջապես հետո բացատրություն պահանջել ռուսական կողմից և այն ներկայացնել հանրությանը:

«Պետք է հստակ տարանջատել պետական շահից բխող պետական գերատեսչության գնահատականները: Ռուսական կողմի հայտարարությունը որևէ կերպ չէր կարող բխել մեր պետական շահից: Մենք պետք է հասկանանք, որ տեղի է ունեցել հետևյալը. Հայաստանից տարվել է խմբաքանակ, որը սահմանին ոչնչացվել է, և որին հաջորդել է ռուսական կողմի հայտարարությունը, թե սահմանափակելու է նորվեգական սաղմոնի ներկրումը, այդ թվում՝ ԵՏՄ անդամ երկրներից: Սրան անմիջապես պետք է հաջորդեր մեր կողմի արձագանքը, թե այդպիսի պրակտիկա կա՞, Հայաստանը նորվեգական սաղմոն արտահանո՞ւմ է, թե՞ ոչ: Իսկ քանի որ մենք հիմա ունենք միակողմանի արձագանք ռուսական կողմից, ապա որևէ վերլուծություն անել չենք կարող»,- ասաց Պիպոյանը:

Նրա խոսքով՝ բացի դրանից, հայկական կողմը պետք է պարզեր նաև, որ եթե ռուսական կողմը իրենց նման պահանջ է ներկայացնում, ո՞րն է լինելու դրա այլընտրանքը, կարողանո՞ւմ ենք մեր ձկնամթերքի համար նոր շուկա գտնել, թե՞ ոչ: «Այսինքն՝ անգամ եթե ռուսական կողմը մեզ սպառնում է, ապա մենք պետք է մեր արձագանքով պետք է համարժեք արձագանք տանք»,- եզրափակեց զրուցակիցը:

«Ռուսաստանի ռազմավարական զարգացման ինստիտուտի» տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը, որն օրերս մեկնաբանելով իր Ձուկ Անդո մականունը՝ ըստ էության, չէր հերքել տեղեկությունները, որ ինքն է Հայաստանից դեպի Ռուսաստան ձկնամթերք արտահանողը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ, իր ունեցած տեղեկություններով, տոննաներով ապրանք չի ոչնչացվել, բայց որոշ խոչընդոտներ եղել են, ինչը մտահոգիչ է՝ անկախ ոչնչացված ապրանքի քանակից: Իսկ խոչընդոտները հիմնականում պայմանավորված են մեր տնտեսվարողների կողմից ԵՏՄ անդամ երկրների օրենսդրության չիմացությամբ:

«Լաբորատոր սարքավորումների ներկմանը զուգահեռ, ՌԴ-ից Հայաստան ենք հրավիրելու մասնագետների խումբ, որոնք տեղում սովորեցնելու են մեր աշխատակիցներին սարքավորումներից օգտվելու կարգը, տնտեսվարողներին ծանոթացնելու են ՌԴ-ի ու նաև ԵՏՄ անդամ մյուս երկրների օրենսդրական առանձնահատկություններին: Փաստն այն է, որ այս տարվա հունվարից ԵՏՄ անդամ ենք, բայց մեր տնտեսվարողները դեռ չեն հարմարվել նոր իրավիճակին: Հերիք չի, որ Եվրասիական միության շրջանակներում գործող ընդհանրական օրենսդրությանը ծանոթ չեն, տեղյակ չեն անգամ, թե որ երկիրն ինչ պայմաններով է մտել միություն, և ինչ արտոնությունների փաթեթ է իրենց հետ համաձայնեցվել ու քանի տարով: Չէ՞ որ դրանից է կախված, թե որ երկիր ինչ կարող ենք արտահանել, կամ իրենցից ինչն է շահավետ ներմուծելը»,- ասաց Նիկողոսյանը՝ հավելելով, որ իրենք առաջիկայում նախապատրաստում են ձկնարդյունաբերության հետ կապված սեմինար պարապմունքներ, որը շարունակական է լինելու և, ըստ էության, բացառելու է թյուրըմբռնումները օրենսդրության հետ կապված:

«Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը փաստ է, անկախ նրանից՝ ով չի կարողանում մինչև հիմա հաշտվել այդ մտքին, ու պետք է կարողանալ առավելագույնս ինտեգրվել այդ կառույցին և առավելագույն օգուտ քաղել այդ անդամակցությունից և հզորացնել մեր երկիրը:

Տեղից էլ այժմ ԵՏՄ անդամ երկրներն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում՝ կապված պատժամիջոցների պատճառով համաշխարհային տնտեսության կորուստների հետ: Մանավանդ որ դա ուղղակիորեն ազդում է ԵԱՏՄ լոկոմոտիվ հանդիսացող ՌԴ-ի վրա, ուստի դրան չպետք է գումարվեն մեր անտեղյակության պատճառով կորցված հնարավորությունները: Հիմա առավել քան երբևէ ավելի շատ անելիք ունենք այդ բացը լրացնելու ուղղությամբ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Նիկողոսյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա ընտանիքին պատկանող ձկնահորերի արտադրանքը Ռուսաստանում սպառելու աշխատանքներով է զբաղված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում