«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արտուշ Չիբուխչյանը Armtimes.com-ին տեղեկացրել է, որ այսօր, ժամը 18:00-ին Ազատության հրապարակից հանրային իրազեկման երթ են անցկացնելու: Չիբուխչյանի խոսքով՝ իրենք այսօր թռուցիկներ են բաժանելու ու փոքր երթ են անելու Կենտրոնում՝ քաղաքացիներին իրազեկելով Սիրահարների այգում իրենց վաղվա հավաքի մասին:
«Մենք վաղը Սիրահարների այգում մեր հետագա անելիքներն ենք հստակեցնելու, հանրային քննարկում է լինելու»,-ասել է Արտուշ Չիբուխչյանը՝ հավելելով, որ իրենք քննարկելու են նաև այս ընթացքում Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի խոստումների կատարման ընթացքը: