Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն օգոստոսի 30-ին երկրում նշվող Հաղթանակի ու Զինված ուժերի օրվա կապակցությամբ իր ելույթում անդրադարձել է նաև Ադրբեջանին:
«Քանի դեռ Թուրքիան Ադրբեջանի կողքին է, Ադրբեջանի սահմաններին խնդիրներ չեն կարող լինել։ Թուրքիան մշտապես կլինի Ադրբեջանի կողքին և մշտապես կաջակցի եղբայրական հանրապետությանը։ Մենք միասին ենք։ Այս տոնը՝ օգոստոսի 30-ի Հաղթանակի տոնը, Ադրբեջանում էլ է տոն։ Ադրբեջանի տոնն էլ մեր տոնն է»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ 1922 թվականի օգոստոսի 26-ին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորած զորքերը հարձակում էին սկսել հունական զորքերի դեմ և օգոստոսի 30-ին տեղի ունեցած Դումլուփընարի վճռորոշ ճակատամարտում պարտության մատնել նրանց։ Այդ հաղթանակը պետական տոնի կարգավիճակ է ստացել 1935 թվականի մայիսին։