«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին իր կարծիքն է հայտնել 24-ամյա կիսապաշտպան Քևին Դե Բրյուինեի մասին:
«Ուրախ ենք ողջունել Քևինին մեր թիմում: Վստահ եմ, որ նա հիանալի հանդես կգա Անգլիայի Պրեմիեր լիգայում: «Սիթի»-ն հզորացնելու համար հատուկ ֆուտբոլիստներ ենք պետք, և ես գիտեմ, որ Քևինն այդպիսին է:
Նա օժտված է բոլոր որակներով՝ հաջողությունների հասնելու համար: Մենք հարձակվողական ոճի ֆուտբոլ ենք ցուցադրում: Դե Բրյուինեն կհզորացնի «Մանչեսթեր Սիթի»-ն»,- Daily Mail-ը մեջբերում է Պելեգրինիի խոսքերը: