Նավթի համաշխարհային գներն ընկնում են: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում առևտրի տվյալները:
Մասնավորապես, Երևանի ժամանակով ժամը 09.06-ի դրությամբ Brent տեսակի նավթի հոկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը նվազել է 1.94%-ով՝ մինչև 49.08 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հոկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսային գործարքներն էժանացել են 1.70%-ով՝ մինչև 44.45 դոլար մեկ բարելի դիմաց:
«Գների անկումը վկայում է այն մասին, որ շուկան վերադառնում է իրականությանը, առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունենում»,- նշել է Fat-ի վերլուծաբանը: «Մենք չէինք սպասում նավթի գնի էական փոփոխություններ տեսնել, մենք սպասում ենք, որ նավթը կէժանանա, ոչ թե կթանկանա»,- հավելել է նա: