Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը մեկնաբանել է «Բայեր»-ի դեմ խաղի ընթացքն ու խոսել թիմում որոշ դերակատարությունների մասին:
«3:0-ն հիանալի արդյունք է: Շնորհավորում եմ խաղընկերներիս: Գերազանց հանդիպում էր: Մենք անչափ լավ խաղ ցուցադրեցինք և արժանի էինք հաղթանակի: Ապագայում պետք է ավելի շատ գոլային պահեր ստեղծենք:
Ինչ վերաբերում է 11 մետրանոցների իրացմանն, ապա այդ հարցում Թոմասը թիվ մեկն է, ես՝ թիվ երկուսը»,- մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Ռոբենի խոսքերը: