Սենթ Լուիսում շարունակվում է Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարը: 7-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային: Պարտիան ավարտվել է 51-րդ քայլում: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով:
Հայաստանի հավաքականի առաջատարն իր ակտիվում 5 միավոր է գրանցել և առաջատարն է:
8-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Վիշվանաթան Անանդը: