Ֆուտբոլային հայտնի մեկնաբան Նոբել Առուստամյանը հայտարարել է, որ Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հրաժարվել է կարիերան շարունակել Թուրքիայում:
«Օզբիլիսի տրանսֆերը ցանկանում էին վաճառել, սակայն նա հրաժարվեց Թուրքիա տեղափոխվել, որտեղից առաջարկներ ուներ»,- նշել է Առուստամյանը:
Հիշեցնենք՝ Արասը տեղ չի գտնում մոսկովյան ակումբի հիմնական կազմում: