Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

ԲՀԿ-ի պառակտումը քիչ հավանական է. պաշտոնն ավելի կարևոր է, քան սկզբունքները

Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ԲՀԿ խմբակցությունում արդյոք կարո՞ղ են տարաձայնություններ առաջանալ, եթե կուսակցությունը որոշում կայացնի չմիանալ «ոչ»-ի քարոզչությանը, և ընդհակառակը՝ որոշի «այո» ասել սահմանադրական փոփոխություններին, և արդյոք այդ տարաձայնությունները կարո՞ղ են բերել կուսակցության հերթական պառակտման:

Կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավոր Վահան Բաբայանը, անդրադառնալով այս խնդրին, թե կուսակցությունը կարո՞ղ է արդյոք պառակտվել, եթե իրենք որոշեն միանալ «այո»-ի քարոզչությանը, ասել է. «Անգամ ձեր նշած սցենարի դեպքում առավելագույնը երեք-չորս հոգի կարող են չհամաձայնել կուսակցության դիրքորոշմանը»:

Բաբայանը իհարկե գիտի, թե ովքեր են այն 3-4 հոգին, ովքեր կարող են չհամաձայնել կուսակցության ընդհանրական տեսակետին, սակայն ձեռնպահ է մնացել այդ անունները հրապարակելուց: Մինչդեռ ԲՀԿ-ի ներսի խոհանոցին քիչ թե շատ ծանոթների համար պարզ է, որ խոսքը Վահե Հովհաննիսյան, Էլինար Վարդանյան և Ստեփան Մարգարյան եռյակի մասին է: Չորրորդը, երևի, Վարդան Օսկանյանն է, որը վաղուց խզել է կապերը ԲՀԿ-ի հետ՝ չնայած վերոնշյալ եռյակից էլ ԲՀԿ-անդամ է միայն Էլինար Վարդանյանը:

Կարող են ԲՀԿ խմբակցության այս անդամները հայտարարել, որ իրենք չեն կիսում խմբակցության տեսակետը, իսկ Էլինար Վարդանյանը, ի նշան բողոքի, լքի կուսակցության շարքերը: Եթե նման բան տեղի ունենա, ապա իսկապես կփաստվի, որ վերոնշյալ անձինք հավատարիմ են իրենց սկզբունքներին, և քաղաքական կոնյունկտուրայի փոփոխության արդյունքում չեն հրաժարվում ավելի վաղ իրենց կողմից արտահայտված դիրքորոշումից: Բայց ԲՀԿ խմբակցությունից տարբերվող դիրքորոշում ներկայացնելը կարող է սույն գործիչների համար բացասական հետևանքներ ունենալ:

Մասնավորապես, Էլինար Վարդանյանը ԲՀԿ քվոտայով զբաղեցնում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, իսկ Ստեփան Մարգարյանը, չլինելով ԲՀԿ անդամ, այս կուսակցության քվոտայով զբաղեցնում է Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Ի դեպ, այս անձինք այս պաշտոնները ստացել են ամենևին ոչ իրենց մասնագիտական հմտությունների կամ փորձի շնորհիվ, այլ միայն Վահե Հովհաննիսյանի հանդեպ դրսևորած հավատարմության: Իսկ քանի որ Վահե Հովհաննիսյանի խոսքը Գագիկ Ծառուկյանը ընդունում էր հալած յուղի տեղ, ապա նա կարողացել է իր հովանավորյալների համար ապահովել խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոններ, որն ապահովում է բավական լուրջ արտոնություններ և զրոյական պատասխանատվություն: Օրինակ՝ վերջին 3 տարիների ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել հանրային հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր՝ Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից մինչև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում, որի պատճառով ոտքի են կանգնել և բողոքի ցույցեր կազմակերպել հազարավոր քաղաքացիներ, ԱԺ Հանրային հարցերի հանձնաժողովը, սակայն, այդպես էլ հարկ չի համարել որևէ կերպ անդրադառնալ այդ իրադարձություններին, կամ ինչ-որ կերպ արձագանքել դրանց:

Ի՞նչ կլինի այդ պաշտոնների հետ, եթե ԲՀԿ-ն որոշի խորհրդարանում կողմ քվեարկել Սահմանադրության նախագծին, իսկ հիշյալ եռյակը դեմ քվեարկի: Միանգամայն հնարավոր է, որ այդ դեպքում ԲՀԿ-ն որոշի, որ պետք է Էլինար Վարդանյանից և Ստեփան Մարգարյանից հետ վերցնի այդ պաշտոնները և դրանք տա կուսակցության այն անդամներին, ովքեր ավելի հետևողական են կուսակցության կայացրած որոշումները իրականացնելու հարցում: Հանձնաժողովի նախագահներին պաշտոնանկ անելը այնքան էլ բարդ ընթացակարգ չէ, պետք է ընդամենը, որ ՀՀԿ-ն դրա համար իր համաձայնությունը տա: Քանի որ ՀՀԿ-ն խորհրդարանում ունի որակյալ մեծամասնություն, իսկ ԲՀԿ-ի հետ միասին ընդհանարապես որևէ խնդիր չի առաջանա որևէ հարց քվեարկության դնելու և անցկացնելու համար, ապա հանձնաժողովի նախագահ փոխելը խնդիր չէ: Իսկ որ ՀՀԿ-ն ևս այս հարցում կարող է օգնել ԲՀԿ-ին՝ միարժեք է, քանի որ խոսքը կվերաբերի սահմանադրական բարեփոխումներին հակառակորդ գործիչներին պատժելուն:

Կարո՞ղ են վերոնշյալ անձինք գնալ ԲՀԿ-ի հետ դիմակայության և հանուն իրենց սկզբունքների հրաժարվել իրենց զբաղեցրած պաշտոններից: Նման սցենար հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը և Էլինար Վարդանյանը որոշեին, որ ԲՀԿ-ի հետ կապերը խզելուց հետո ստեղծում են նոր քաղաքական միավոր, որը դիրքավորվում է քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում: Բայց այս գործիչները իրենց կենսագրությամբ և գործունեությամբ ցույց են տվել, որ իրենք հրապարակային և ակտիվ քաղաքականության մասնակիցներ չեն և ավելի շատ գերադասում են ստվերային գործունեությունը: Այնպես որ այս մասով ԲՀԿ-ի պառակտումը գրեթե անհավանական է: Այս գործիչները այդպես էլ արմատական տեսակետ չեն հայտնի Սահմանադրության նկատմամբ, և ամենաարմատականը, որ կարող են անել, քվեարկությանը չմասնակցելն է՝ քվեարկության օրը խիստ անհետաձգելի գործեր ունենալու պատճառաբանությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում