Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Սահմանադրությո՞ւն, թե՞ երաշխիքային բաժանված կտրոն

Նախորդ շաբաթ Սահմանադրական փոփոխությունների տեքստի ամբողջական հրապարակումը և քաղաքական ուժերի հետ սկսված քննարկումներն ըստ էության նշանակում է, որ իշխանության ներսում համաձայնեցվել են լիազորությունների բաշխման հիմնական խնդիրները, որոնք այդ փոփոխությունների առանցքային խնդիրն են: Այսինքն՝ ռազմավարական իմաստով լիազորությունների բաշխման խնդիրն ըստ էության լուծված է, խորհրդարանական քննարկումների, քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաների, այսպես ասած՝ հանրաքվեի նախապատրաստման գործընթացի շրջափուլում իշխանության համակարգի ներսում կընթանա այս լիազորությունների բաշխման շուրջ մարտավարական պայքար, և իշխանության տարբեր թևերը, ըստ իրենց հավակնությունների, ռեսուրսների և հնարավորությունների, կփորձեն այս կամ այն իշխանական լծակի հեռանկարով հասնել ընդլայնումների կամ նվազեցումների:

Իհարկե, մեղմ ասած վաղ է խոսել այն մասին, որ լծակներն ու լիազորությունները ոչ միայն սահմանված են, այլ նաև բաժանված, և ըստ էության հայտնի է, թե ով ինչի տեր կլինի փոփոխությունները ընդունելուց և խորհրդարանական ընտրություններն անցկացնելուց հետո: Այսինքն՝ լիազորությունների շուրջ մարտավարական պայքարը ինչ-որ իմաստով «կույր» բնույթ կկրի, և այս կամ այն ներիշխանական թևը, այս կամ այն դեմքը ընդամենը ենթադրությամբ և հավակնությամբ կփորձի մարտավարական շտկումների ենթարկել խորհրդարանական, կառավարական, նախագահական կամ զինված ուժերի լիազորությունները:

Մեծ հաշվով, ըստ էության ներկայացված սահմանադրական նախագիծը հանդիսանում է ներիշխանական փոխհամաձայնության նախագիծ, որտեղ նախանշվում են իշխանության մի քանի բևեռներ՝ որպես երաշխիքներ կապիտալի և իշխանական դիրքերի անվտանգության համար: Այսինքն՝ ընթացիկ սահմանադրական բարեփոխումներն իրականացվում են ներհամակարգային պայքարը մարելու համար, որի առանցքում պայքարն էր իշխանության, ասել է թե՝ անվտանգության և անձեռնմխելիության համար:

Նոր նախագծով նշմարվում է մի քանի իշխանական բևեռ, մոտավորապես 3-4, ինչը ըստ էության հավասարազոր է ներիշխանական ազդեցիկ խմբերի քանակին: Եվ եթե նրանք մինչև այսօր սրությամբ պայքարում էին բուրգի գագաթի համար, քանի որ այդ գագաթի տնօրինությունն էր խոստանում երաշխիքներ բիզնեսի և իշխանության պահպանման համար, ապա այսուհետ գագաթի լիազորությունները բաշխելով երեք-չորս տեղ՝ իշխանական համակարգն ըստ էության փորձում է լիցքաթափել ներքին պայքարը:

Հարցն այն է, որ այդ պայքարը աստիճանաբար ստանում էր կենաց-մահու բնույթ՝ ելնելով տնտեսական ճգնաժամից, ռեսուրսների ճգնաժամից, և այդ կենաց-մահու բնույթի պայմաններում պայքարը, մեծ հաշվով, անկանխատեսելի էր, և ըստ էության հաջողությունը կարող էր մի փոքր քամու պարագայում անգամ փոխել իր ուղղությունը: Եվ սա ըստ էության ստիպել է համակարգին գալ մեկ բևեռը մասնատելու, այլ կերպ ասած՝ երաշխիքային կտրոնը մի քանի մասի բաժանելու որոշման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում