ВВС-ի փոխանցմամբ` Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարները կոչ են արել Հունաստանում ու Իտալիայում ստեղծել հատուկ ընդունման կենտրոններ, որոնցում կիրականացվի Եվրոպա ժամանող բոլոր ներգաղթյալների մատնահետքերը վերցնելու և գրանցելու պարտադիր գործընթաց:
Նրանք նաև կարծում են, որ ԵՄ-ն նույնպես պետք է ստեղծի «անվտանգ երկրների ցուցակ», որոնց ներգաղթյալներին կարելի կլինի անհապաղ հայրենադարձել:
Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը ամոթալի է համարել ներգաղթյալների հանդեպ ԵՄ անդամ այն երկրների պահվածքը, որոնք հրաժարվում են ընդունել փախստականներին:
Երկու շաբաթ հետո պետք է տեղի ունենա ԵՄ նախարարների հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է ներգաղթյալների շուրջ խորացող ճգնաժամը: