J. D. Power հայտնի ամերիկյան ասոցիացիան ներկայացրել է ամենավստահելի ավտոմեքենաները ըստ մակնիշների, հայտնում է autopilot.kiev.ua-ը:
Դա վերաբերում է 2012 թվականի ամտոմեքենաների մոդելներին: Ընդհանուր առմամբ հետազոտվել են երեք տարի շահագործված ավտոմեքենաները` 2015 թվականը ներառյալ: Որպես հիմք ընդունվել է տվյալ մակնիշի 100 ավտոմեքենայի համար շահագործման առաջին երեք ամիսների ընթացքում ստացված բողոքների թիվը:
Ցուցակը գլխավորել է Lexus-ը` 89 բողոքով: Այնուհետև գալիս են Buick, Toyota, Сadillac, Honda, Porsche, Lincoln, Mercedes-Benz, Scion մեքենաները: Ցուցակը եզրափակում է Chevrolet-ը` 123 բողոքով: