BMW-ն ներկայացրել է 118i Fashionista (անգլերենից`մոդայիկ) special edition-ը հատուկ ճապոնական շուկայի համար, հայտնում է autodriving.net-ը:
Այն ներկայացվելու է կա՛մ մուգ կարմիր, կա՛մ սպիտակ` 17-դյույմանոց Y-շյուղային անիվներով: Սրահն ունի կաշվե նստարաններ՝ մետաղական ընդգծումներով:
Մեքենան ունի հետևի տեսախցիկ՝ կայանելու տվիչով և վարորդին օգնող մի շարք համակարգեր: Այն սարքավորված է 3-գլանային 1,5-լիտրանոց բենզինային տուրբո ագրեգատներով՝ 136 ձիաուժ հզորությամբ և 220 Նմ պտտման մոմենտով: