Vesti.ru-ի փոխանցմամբ` ԴԱԻՇ-ի զինյալները ցանկանում են շրջանառության մեջ դնել իրենց արժույթը` կազմված ոսկուց ու արծաթից: Դրանով իսկ նրանք ցանկանում են դուրս գալ թղթադրամների գոտուց և զարկ տալ բանկային համակարգին:
ԴԱԻՇ-ը ոսկի դինար թողարկել խոստացել էր դեռ մեկ տարի առաջ` իրաքյան առաջին խոշոր բանկերն ու նավթահանքերը զավթելուց հետո: Օրինակ, Մոսուլում նրանց ձեռքն էր ընկել մոտ մեկ միլիարդ դոլար:
Նրանց միայն հիմա է հաջողվել դրամ հատել: Թողարկված մետաղադրամը նման է նրան, որն օգտագործվել է 630-ական թվականներին` Ուսման խալիֆի ժամանակ: Հաղորդվում է, որ ԴԱԻՇ-ի թողարկած մեկ դինարը համարժեք է ամերիկյան 139 դոլարի: Այն կազմում է 4.25 գրամ մաքուր ոսկի: