Prian.ru-ի փոխանցմամբ` վերջին մեկ տարում Դուբայում անշարժ գույքի գներն անկում են ապրել 11 տոկոսով: Դա ավելին է, քան շուկայի փորձագետների ամենաբարձր կանխատեսումը` 10 տոկոսը:
Եվ այնուամենայնիվ, ValuStrat ընկերության վերլուծաբանները կարծում են, որ անկումը պետք է թուլանա մինչև 2015 թվականի ավարտը: 2015 թվականի ապրիլ-հունիս ամիսներին Դուբայում բնակարանների գները նվազել են 2.5 տոկոսով, իսկ վիլլաների գները` 2.1 տոկոսով:
2015 թվականի հունիսին Դուբայում բնակարանի մեկ քառակուսի մետրն արժեցել է 3880 դոլար, իսկ վիլլայի պարագայում` 4000 դոլար: