Վերջերս երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը լուսանկարվել է Paper Magazine ամսագրի շապիկի համար Balmain-ի ստեղծագորական տնօրեն Օլիվյե Ռութենի հետ միասին, հայտնում է sitewomen.com-ը: Լուսանկարները շատ ոճային են և լիովին համապատասխանում են համարի թեմային: Ջենիֆերի տված հարցազրույցը նույնպես այդ ոգով է:
Պարզվել է, Լոպեսը աջակցում է ֆեմինիստներին և այդ կերպարում տեսնում է ոճային կանանց: «Ինձ համար ֆեմինիստները ուժեղ և անվախ կանայք են` ինքնավստահ և գաղափարներով լի: Նրանք իրենք են անձամբ ստեղծում իրենց ճակատագիրը և կերտում ապագան»,- ասել է նա: