World Property Journal-ի փոխանցմամբ` Մայամիում կտրուկ աճել է անշարժ գույքի պահանջարկը: Այդ մասին վկայել են Մայամիի ռիելթորների ասոցիացիայի վերջին տվյալները:
Դրանց համաձայն` մեգապոլիսի անշարժ գույքի շուկան վերստին հասնում է ռեկորդային ցուցանիշների: 2015 թվականի հուլիսին մեկ ընտանիքին բաժին ընկնող բնակարանների վաճառքի ցուցանիշը դարձել է ամենաբարձրներից մեկը պատմության ընթացքում:
Վերջին 12 ամսում Մայամիում այդ ցուցանիշն աճել է 10.2 տոկոսով: Մայամին ԱՄՆ երկրորդ խոշոր ֆինանսական կենտրոնն է և շարունակում է պահանջարկ վայելել ինչպես ներքին շուկայում, այնպես էլ օտար գնորդների շրջանում:
Հարավային Ֆլորիդայում աշխատատեղերի թվի աճն ու հիփոթեքային վարկերի բավական ցածր տոկոսադրույքները շատերին հնարավորություն են ընձեռում բնակարան գնել: