Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ գլխավորած միջազգային դաշինքը շաբաթ և կիրակի օրերին 22 ավիահարված է հասցրել ԴԱԻՇ-ի դիրքերին:
Այդ մասին հայտնել է միացյալ ռազմական հրամանատարությունը: Իրաքում ավիահարվածները հասցվել են զինյալների տակտիկական ստորաբաժանումներին, սննդամթերքի պահեստներին, տրանսպորտային միջոցներին:
Իսկ Սիրիայում հարվածներ են հասցվել ԴԱԻՇ-ի զենիթային հրետանուն, տակտիկական ստորաբաժանումներին, ականանետային մարտկոցներին, հրթիռային արձակման սարքերին, ամրապնդված կրակակետերին: