Tuesday, 23 04 2024
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են

Վատ երազի պատճառով Հովսեփն առևանգել է հարևանի 6-ամյա թոռին, 1,5 տարի անց՝ խեղդամահ արել երեխայի պապին

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ընթանում է Հովսեփ Ս.-ի գործի դատական քննությունը:

42-ամյա Հովսեփը մեղադրվում է անչափահաս երեխային առևանգելու, երեխայի պապիկի նկատմամբ սպանության փորձ կատարելու և ամիսներ անց նրան դիտավորյալ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 34-104 հոդվածի 1-ին մասով և 104 հոդվածի 1-ին մասով:

Հովսեփը «մտավոր թերնորմալություն» ունի:

Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հոկտեմբերին Հովսեփը, իբր, երազում տեսել է, որ իրենց հարևանի թոռնուհին՝ 2007 թվականին ծնված վեցամյա երեխան քարով խփել է իրենց շանը:

Երեխային «դաստիարակելու» նպատակով Հովսեփը ժամը 17-ի սահմաններում երեխայի կամքին հակառակ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ ձեռքից քաշելով, նրան մանկապարտեզի խաղահրապարակից առևանգել է, տարել է մանկապարտեզին հարակից հիվանդանոցի նկուղ և 5-10 րոպե պահել է նկուղում:

Հովսեփի կողմից երեխային անհանգստացնելու վերաբերյալ երեխայի հայրը դիմում է գրել ոստիկանություն, այդ դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվել, քննարկվել է Հովսեփին հոգեբուժական հիվանդանոց՝ հետազոտման ուղարկելու հարցը:

Դրա մասին իմանալով՝ Հովսեփը զայրացել է, ցանկացել է վրեժխնդիր լինել:

2014 թվականի սեպտեմբերին, գործով չպարզված օրը Հովսեփը երեխայի պապիկին պատկանող խաղողի այգում մոտեցել է պապիկին, իր մոտ եղած ռետինե խողովակը փաթաթել է նրա պարանոցին ու սեղմել է՝ ցանկանալով խեղդամահ անել: Մոտակայքում գտնվող հարևանը լսել է աղմուկը, գոռգոռոցը, մոտեցել ու թույլ չի տվել, որ Հովսեփն իր հանցավոր մտադրությունը մինչև վերջ հասցնի:

Հովսեփը, ըստ մեղադրանքի, չի հանգստացել, վրեժ լուծելու ցանկությունը պահպանել է մի քանի ամիս:

2015 թվականի ապրիլի 28-ին, ժամը 11-ի սահմաններում նա երեխայի պապիկի՝ Էդվարդ Մ.-ի հետ նախապես պայմանավորվել է, որ հանդիպեն դաշտում, ինքը հյուրասիրի, ու հաշտվեն:

Տուժողը ոչինչ չի կասկածել, Հովսեփին հանդիպել է խաղողի այգու մոտ՝ սալորենու մոտ:

Հովսեփն իրոք հյուրասիրել է նրան իր հետ բերած ուտելիքով, միասին օղի են խմել: Տուժողին հասցնելով ալկոհոլային հարբածության վիճակի, դրանով նրան զրկելով դիմադրելու հնարավորությունից՝ Հովսեփը սեղմել է նրա պարանոցը՝ վահանաճառի շրջանում, և մեխանիկական շնչահեղձության եղանակով սպանել է:

Հովսեփ Ս.-ի խափանման միջոցը կալանավորումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում