Ինչպես տեղեկացրել էինք՝ քիչ առաջ ծեծկռտուք և կրակոցներ են հնչել Երևանում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ամիրյան փողոցում անհայտ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ գազային ատրճանակով կրակոցներ են հնչել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ոչ թե հրազենի ստացած կրակոցների հետևանքվ, այլ՝ ծեծի: Այս պահին նշված վայր են ժամանել մեծ թվով Ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցներ՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ shamshyan.com-ում