Mignews-ի փոխանցմամբ՝ Քուվեյթում սուննիների ու շիաների միջև լարվածության աճի ֆոնին քուվեյթցի պատգամավորը Իրանն անվանել է Պարսից ծոցի արաբական երկրների իրական թշնամին, որոնցում իշխում են սուննիները:
Քուվեյթի խորհրդարանի՝ արտաքին կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Համադ Ալ-Հարաշանին հայտարարել է. «Կատարելապես հստակ է, որ հենց Իրանն է մեր թշնամին, որը մշակում է մեր պետություններն ու ռեսուրսները զավթելու պլաններ: Նա մեր ողջ տարածաշրջանի իրական թշնամին է»:
ԶԼՄ-ներն արդեն իսկ ընդգծել են, որ տվյալ հայտարարությունը վերջին տարիներին Քուվեյթում գրանցված հակաիրանական ամենախիստ հայտարարությունն է: